Սինգապուրյան Grab սթարթափը ներգրավել է ռեկորդային՝ 2,5 մլրդ դոլարի վենչուրային ներդրում

Սինգապուրում գտնվող  օնլայն փոխադրումներ իրականացնող  Grab ընկերությունը առաջին եռամսյակում ներգրավել է մոտ 2,5 մլրդ դոլարի վենչուրային ներդրում: The Straits Times պարբերականը հայտնում է, որ սա աշխարհում ռեկորդային ցուցանիշ է:

Սա վերջին 8 տարում ամենախոշոր ցուցանիշն է: Փորձագետները ուշադրություն են դարձրել, որ ինդոնեզական Go-Jek  սթարթափը, որը նույնպես մասնավոր փոխադրումների ծառայություններ է իրականացնում, առաջին եռամսյակում ստացել է մոտ 1,5 մլրդ դոլարի ներդրում:

Անցյալ ամսվա վերջին Grab-ը հայտարարել էր գլխավոր մրցակից ամերիկյան Uber ընկերության հետ Հարավարևելյան Ասիայում իր բիզնեսների միանալու մասին: Ներկայացված ծրագրի համաձայն՝  Uber-ը պետք է ստանա արժեթղթերի 27,5 տոկոսը: Գործարքի արժեքը չի հրապարակվում: Այսօրվա դրությամբ Grab սթարթափն ունի բջջային հավելվածի ավելի քան 86 մլն բեռնում, գործում է Վիետնամի, Կամբոջայի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Մյանմարի, Սինգապուրի, Թաիլանդի, Ֆիլիպինների ավելի քան 190 քաղաքներում: