Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Fixum 2 

Գինը՝ 2.99$ – անվճար

Ճանապարհեք աշխարհով` հավաքելով փազլները։ Խաղի սկզբում կա քարտեզ, որը պետք է անցնել` ճիշտ դասավորելով փազլների մասերը։ Խաղը բաղկացած է 20 մակարդակից և իր մեջ ներառում է ավելի քան 80 քաղաքի նկար։

 

Visual MATH 4D

Գինը՝ 0.99$ – անվճար

Գրաֆիկական վիրտուալ հաշվիչ է, որը կօգնի արագորեն կատարել անհրաժեշտ հաշվարկները։ Հավելվածը պատկերները ստեղծում է 2D, 3D  և 4D ֆորմատներով։

WorkBreaker 

Գինը՝ 0.99$ – անվճար

Ստեղծեք աշխատանքային լավագույն սովորույթները WorkBreaker–ի հետ։ Հավելվածը կօգնի երկար ու ծանրաբեռնված աշխատանքային օրվա ընթացքում մնալ թարմ և պահպանել առողջությունը։ Մուտքագրեք, թե ինչքան պետք է տևի ձեր աշխատանքային գրաֆիկը և հավելվածն ինքը կհիշեցնի ձեզ հանգիստ առնելու ու լիցքաթափվելու մասին։

Sweet Factory Prime 

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղն առաջարկում է կարճ ժամանակով դառնալ քաղցրավենիքի գործարանի աշխատակից։ Խաղն ունի 14 տարբեր մակարդակներ, որոնք հաղթահարելու համար պետք է շատ պատվերներ կատարեք։