NASA-ն Լուսնի մակերևույթով վիրտուալ շրջագայություն է անցկացրել (տեսանյութ)

NASA-ն Լուսնի մակերևույթով վիրտուալ շրջագայություն է անցկացրել (տեսանյութ)

NASA-ն Լուսնի վրայով  վիրտուալ շրջագայություն տեսանյութ է հրապարակել։

Հոլովակը կազմված է լուսանկարներից, որոնք ստացվել են Lunar Reconnaissance Orbiter տիեզերական սարքի 9 տարվա աշխատանքի ընթացքում: Տեսահոլովակը հրապարակվել  է 4K տարբերակով, որը թույլ է տալիս դիտողին մանրամասն զննել ներկայացված վայրերը։

«Դրանցից մի քանիսը գտնվում են մոտ կողմում և արդեն հայտնի են ինչպես մասնագետներին, այնպես էլ  Լուսնի «կյանքով» հետաքրքրվողներին: Մյուսներն էլ հստակ տեսանելի են միայն տիեզերքից», – ասել է NASA- ի աշխատակից Էրնի Ռայթը:

 

Թեգեր: NASA, Space