Vivo V9. նոր անուն սմարթֆոնների շուկայում

Vivo V9. նոր անուն սմարթֆոնների շուկայում

19։9 չափորոշիչներով  Vivo V9, սմարթֆոնն ունի ֆոտոյի լայն հնարավորություններ և հագեցած է արհեստական բանականության տարրերով։

Vivo V9–ն ստացել է  6,3 անկյունագիծ ունեցող էկրան ` 2280×1080 թույլտվությամբ։ Սմարթֆոնն, ինչպես վերջին շրջանի նորույթները, դիզայնով նման է iPhone X–ին` էկրանի վերին հատվածում ունի «կտրվածք»։ Որպես պրոցեսոր այստեղ տեղադրել են Qualcomm Snapdragon 626, օպերատիվ հիշողությունը մեծ չէ`4 գբ, իսկ ներկառուցված հիշողությունը`64 գբ է։

 

Սմարթֆոնն ունի եռակի ֆոտոխցիկ։ Դիմային ֆոտոխցիկը  ստացել է 24 մգպ հզորություն, իսկ երկակի` հիմնական ֆոտոխցիկը, համախատասխանաբար` 16 և 5 մգպ։ Այստեղ ներդրված է նաև ֆիրմային տեխնոլոգիա ` նախատեսված սելֆիների որակը լավացնելու համար։

Բացի այս ամենը  կա նաև  AI Smart Engine տեխնոլոգիա, որը թույլ է տալիս   Vivo V9–ին ինքնուրույն վերլուծել, թե որ հավելվածներն է առավել հաճախ գործածում օգտատերը։ Սմարթֆոննը նաև հետևում է, որպեսզի զանգի և ծանուցումների ձայնը բարձր չլինի։

Սմարթֆոնը ունի մատնահետքի սքաներ, որը տեղադրված է գաջեթի հետևի հատվածում և դեմքի ճանաչման համակարգ։ Աշխատում է Android 8.1 Oreo օպրեացիոն համակարգով։  с фирменной оболочкой FunTouch OS 4.0.

Սմարթֆոնը հայաստանյան շուկայում դեռ չի վաճառվում։

Թեգեր: Smartphone, vivo v9