Չինաստանը պատրաստվում է կենսաբանական փորձեր իրականացնել Լուսնի վրա

Չինաստանը պատրաստվում է կենսաբանական փորձեր իրականացնել  Լուսնի վրա

Չինաստանը մինչև տարեվերջ կիրականացնի «Չանյե-4» լուսնային սարքի  արձակումը, որը ինչպես նախատեսվում է վայրէջք կկատարի Լուսնի հակառակ կողմում: Ի դեպ՝ առաջին անգամ։

Վայրէջքից հետո միջմոլորակային կայանը կապ կհաստատի Երկրի հետ: Ինչպես տեղեկացնում է Xinhua լրատվական գործակալությունը,  «Չանյե-4»-ի օգնությամբ կարտոֆիլի և այլ բույսերի սերմեր կցանվեն Լուսնի մակերևույթի վրա։  Լուսնի «կանաչապատումը» տեղի «Լուսնային մինի-կենսոլորտ» փորձի շրջանակում, որի իրականացման համար հատուկ անագե պարկուճներում կարտոֆիլի, Arabidopsis-ի սերմեր կառաքվեն, ինչպես նաև շերամի որդի ձվերը:

Ըստ հետազոտողների, ակնկալվում է, որ «տեղադրված հատուկ տեսախցիկներով կնկարահանեն սերմերի ծլելու գործընթացը և տեսագրությունը կփոխանցեն  Երկրում գտնվող լաբորատորիային»:

Թեգեր: Moon, research