Android P օպերացիոն համակարգը կարգելի սերվերի հետ կապ հաստատելու համար հավելվածներին օգտագործել չապահովագրված ինտերնետ կապ։ Սա թույլ կտա պահպանել օգտատերերի անձնական տվյալները երրորդ անձից։
Android P-ի վերջնական տարբերակը թողարկելուց հետո, հավելվածների հեղինակները պետք է իրենց արտադրանքը հարմարեցնեն օպրացիոն համակարգի հետ և պետք է այնտեղ ներառեն TLS (Transport Layer Security). Սա https-ի անալոգային տարբերակն է, որն ի տարբերություն http-ի պահպանում է համակարգըտ արտաքինից։
Հիմա TLS տեխնոլոգիայի կիրառումը հավելվածներում պարտադիր չէ։ Ավելի վաղ հայտնի էր, որ Android P նոր օպերացիոն համակարգը օգտատերերին կզգուշացնի, որ կողմնակի երրորդ դեմք փորձում է ձայնագրել նրա հեռախոսային խոսակցությունը։ Նման տեխնոլոգիայի կիրառումը ԱՄՆ կառավարության պահանջն է եղել։