KGI. Apple չի հասցնում ծրագրային ապահովում ստեղծել իր գաջեթների համար

KGI վերլուծաբանները կարծում են, որ Apple-ի գլխավոր խնդիրն այն է, որ ընկրերությունը չի հասցնում իր գաջեթների համար նորմալ աշխատող ծրագրային ապահովում ստեղծել։

 Apple-ի աշխատակիները չեն կարողանում ինովացիոն տեխնոլոգիաները ներդնել իրենց աշխատանքի մեջ, որովհետև նրանց նոր գաջեթներն ավելի արագ են ստեղծվում, քան դրանց աշխատանքը ապահովող օպերացիոն համակարգերը, – ասել է KGI վերլուծաբաններից Մինգ ՉԻ Կուոն։

Կուոն իր ուշադրությունը սևեռել է արհեստական բանականության տարրերով հագեցած տեխնոլոգիաների ստեղծման վրա, որը ընկերության մոտ լավ մակարդակի վրա չի գտնվում։

ARKit-ի ստեղծումից մոտ մեկ տարի է անցել, իսկ   App Store-ում դեռ չի հայտնվել  այս տեխնոլոգիայով ստեղծված արժանի և հայտնի արտադրանք։

Մինչ  Apple-ը կհամոզի իր օգտատերերին, որ   ARKit-ը հզոր և հետաքրքիր տեխնոլոգիա է, նրա մրցակիցները՝  Google-ն ու  Samsung-ը արդեն սկսել են արտադրել արհետսական բանականությամբ հագեցած պրոցեսորներ, ֆոտոխցիկներ և այլն։

Ի դեպ, մասնագետները կարծում են, որ  Apple-ի ծանր վիճակը առաջիկայում չի փոխվւ, քանի որ  iOS և macOS օպերացիոն համակարգերի թարմացված տարբերակներում խոտաններ են հայտնվել։