Google-ը ներկայացրել է Gmail-ի նոր դիզայնը

The Verge պարբերականը հրապարակել է Gmail-ի նորացված ինտերֆեյսի լուսանկարները։ Հարթակի նոր դիզայնը ներառել է  Material Design նոր տարրեր և մի շարք այլ գործառույթներ վեցված  Inbox ծառայությունից։ 

 

Gmail-ի վեբ տարբերակում հայտնվել է արագ պատասխանի հնարավորություն, որն մինչև այս գործածվում էր միայն ծառայության iOS և Android մոբայլ տարբերակներում։

Այսուհետ Gmail-ում կարելի է նամակը պահպանել՝ հետո կարդալու ակնկալիքով։ Այս գործառույթը վերցված է  Inbox հարթակից։  Բայց ամենաուշագրավը նոր թարմացման մեջ աջ կողմում գտնվող վահանակն է, որտեղ ցուցադրվում է օրացույցը,  Google Keep -ը և կատարվելիք առաջադրանքների ցուցակը։

Gmail-ում կհայտնվի նաև նամակների ցուցադրման երեք տարբեր ձև՝ doc ֆայլեր, լուսանկարներ, աուդիոֆայլեր։

Ընկերությունից հայտնել են, որ թարմացված տարբերակը հասանելի կլինի օգտատերերին մոտակա մի քանի օրը։ Հնարավոր է ընկերությունը  Gmail-ի մասին պատմի  մայիսի 8-ին կայանալիք Google I/O 8 կոնֆերանսի ժամանակ։