Ռուսական կառավարությունը ապօրինություն է անում․ Պավել Դուրով

Telegram մեսսինջերի հիմնադիր Պավել Դուրովը արգելել է իր իրավապաշտպաններին մասնակցել այսօր կայանալիք դատական գործին, քանի որ կարծում է՝ Ռուսաստանի կառավարության գործնեությունը ապօրինություն է։ Լրագրող և բլոգեր Չիկովը կարծում է, որ սա ուղղակի լավ բեմականացում է և անգամ, եթե մեսինջերը չարգելափակեն, միևնույնն է նա կհեռանա այնտեղից։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Telegram ընկերությունը պետք է Ռուսաստանի կառավարությանը փոխանցեր մեսինջերի կոդավորման բանալին։ Ընկերությունը հայտնել էր, որ տեխնիկապես պահանջը իրականացնել չի հաջողվի։ Ի պատասխան, կառավարությունը որոշում էր կայացրել անհապաղ արգելափակել մեսսինջերի գործնեությունը Ռուսաստանի տարածքում և դատական գործ էր հարուցել։