iPhone–ի 3 լավագույն և 3 վատագույն մոդելները` գին–տեխնիկական բնութագիր համեմատությամբ

Հիմա ittrend.am–ը կներկայացնի, թե որ iphone–ների համար արժի գումար ծախսել, իսկ որոնք թողնել խանութների ցուցափեղկերին։

Եվ այպսես, Թիմ Քուկին կարելի է անվերջ փնովել այն բանի համար, որ ինովացիայի առումով ընկերությունը դեռ կաղում է, բայց նա կարևոր քայլ է կատարել` iphone-ների շարքն այդքան է ընդլայնել, որ հնարավորություն կա ընտրել տարբեր գնային միջակայքերում։

Իսկ ահա Սթիվ Ջոբսի ձեռագիրն արդեն կորել է սմարթֆոնների արտադրության մեջ` iphone-ների հաջորդ սերունդ նախորդից մեծ տարբերությամբ է թողարկվում։

1. iPhone 7 Plus 128 գբ

Գինը` 450–500 հազար դրամի  սահմանում։

Միակ սմրաթֆոնն է շուկայում, որի համար արժի այդքան գումար վճարել։ Նախ  7 Plus–ը տեխնիկական չգերազանցված բնութագիր ունի և մինչև այլն հնանանա դեռ 2 տարի ժամանակ ունեք։ Եվ երկրորդ այն պրակտիկ է` ջրադիմացկուն է, եթե ընկնի շնորհիվ իր մետաղական կորպուսի, հավանաբար, չի վնասվի, ի տարբերություն մյուս մոդելների։

Իսկ Plus–ի գլխավոր առանձնահատկությունը դրա բազմապրոֆիլ լինելն է` կարող եք և՛ մեծ էկրանով ֆիլմեր դիտել, խաղեր խաղալ, բարձր որակով տեսա և լուսանկարահանում իրականացնել։ Եթե նայենք տեխնիկական բնութագրին, ապա կտեսնենք, որ  7 Plus–ը չի զիջում ոչնչով  iPhone X–ին։

2. iPhone SE 128 գբ

Մոտ 200 հազար դրամ։

Նրանք, ու այդքան էլ չի հետաքրքրում 4 դյույմ անկյունագիծը, կարող են առաջ անցնել մյուս կետ։ Բայց, եթե էկրանի չափն էական նշանակություն չունի, այլ ուշադրություն է դարձնում տեխնիկական բնութագրին, ապա գտել է այն, ինչ իրեն պետք է։ Գնելով SE մոդելը դուք կստանաք թեթև, բարակ, լավ ֆոտոխցիկով ու հիշողության մեծ ծավալով գաջեթ։

Լավագույնի բնութագիրն այսքանով չի սահմանափակվում, տեխնիկապես հզոր է նաև սմարֆոնի մարտկոցը։

3. iPhone 6s 64 գբ (վերականգնված)

Գինը` մոտ 300 հազար դրամ։

Եթե մտադրվել եք գնել այն, պետք է լավ փնտրեք` այս մոդելը գտնելն այնքան էլ հեշտ գործերից չէ։ Եթե ընդունենք այն, որ «վերականգնված» սմարթֆոնը` նոր է, ապա 4,7 դյույմանոց  iPhone 6–ը լավագույն տարբերակն է։ Չնայած այն 7 և 8 մոդելներից վատն է, իսկ գնային առումով` թանկ։ Ունի  3D Touch,  3,5 մմ ականջակալի տեղ, պրողեսորը լավն է, իսկ մարտկոցը երկար կծառայի։

Հիմա այն մասին, թե ինչ չարժի գնել։

iPhone 5s –մոդելի համար դեռ 165–170 հազար դրամ գումար են ուզում։ Սա այն դեպքում, երբ սմարթֆոնը հասանելի է միայն 16 գբ ծավալով։

iPhone 7  32գբ  – սմաթֆոնի փոխարեն ավելի լավ է գնել iPhone 6s 64 գբ։

iPhone 6 Plus –իհարկե, դրանք վաճառում են մեծ զեղչերով, բայց ինչպես Apple–ն է հայտնել, առաջին PLUS–ները ունեն բավական բագեր, որոնք բնորոշ են առաջի խմբաքանակներին։