Հայտնի է, թե երբ կարգելեփակեն Telegram–ը

Հայտնի է, թե երբ կարգելեփակեն Telegram–ը

«Интерфакс» լրատվական գործակալությունը հայտնել է, թե երբ ռուսաստանյան ինտերնետ մատակարարող ընկերությունները կարգելափակեն Telegram–ը։

Չնայած այն արգելափակելու հարցը լուծվել էր դեռ երեք, բայց Ռուսաստանի կառավարությունը այդ ուղղությամբ գործել կարող է միայն մի քանի օրից։ Համաձայն օրենքի, ընկերության սեփականատերը պետք է հնարավորություն ունենա մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն արգելափակել հարթակը։

Роскомнадзор–ը պատրաստվում է ինտերնետ փրովայդերներին մեսինջերն արգելափակելու պահանջը ուղարկել երկուշաբթի օրվանից սկսած։ Իհարկե, սա օգտատերերի դժգոհության ալիքի պատճառն էր դարձել։ Մի քանի ժամվա ընթացքում  Telegram–ը և  VPN-սերվիսը հայտնվել էին Google Play–ի և  App Store–ի առաջին հորզիոնականում։

Պավել Դուրովը երեկ հայտնել էր, որ Telegram–ը կօգտագործի ներկառուցված տեխնոլոգիաներ ալրգելափակումը շրջացնելու համար։

 

Թեգեր: pvel durov, Telegram