Android սմարթֆոն արտադրողները գաղտնի հետևում են իրենց օգտատերերին

2018  ապրիլ ամիսը բարի չէր Android սմարթֆոններ արտադրող ընկերությունների համար։ Այս ամիս սկսել են շատ խոսել այս օպերացիոն համակարգով սմարթֆոնների թերությունների ու անապահով լինելու մասին։

Հիմա էլ պարզվել է, որ արտադրող մի շարք ընկերություններ գաղտնի տվյալներ են հավաքել իրենց օգտատերերի մասին։

Չնայած տվյալները չեն փոխանցվում, բայց այն ակտիվորեն օգտագործում են որպես մարկետինգային գործիք` գովազդները թիրախավորելու համար։ Այդ թվում օգտատերերի տվյալներ կարող են վերցնել նաև հավելյալ ծրագրերը` WhatsApp, Facebook և այլն։

Ընկերություններ կան, որոնք հատուկ հավելվածներ են տեղադրում սմարթֆոնների մեջ և դրանով հետևում նաև օգտատերերի նամակագրությանն ու հեռախոսազանգերին։

Վերահսկողության բացակայությունը Google–ում ստիպում է օգտատերերին փնտրել օպերացիոն համակարգերի այլ տարբերակներ։