Ինչպե՞ս են Android սմարթֆոն արտադրողները խաբում օգտատերերին

Ինչպե՞ս են Android սմարթֆոն արտադրողները խաբում օգտատերերին

Adroid սմարթֆոններ արտադրող որոշ ընկերություններ մտածված բաց են թողել իրենց արտադրաց սմարթֆոնների համար նախատեսված անվտանգության  ապահովման գործառույթի թողարկումը` վստահեցնելով, որ դրանք, ի սկզբանե, տեղադրված են սմարթֆոններում։

Այս մասին հայտնել են Security Research Labs ծրագրային անվտանգությամբ զբաղվող ընկերության մասնագետները։ Նրանք մոտ 1000 գաջեթ են թեստավորել` պարզելու համար արդյոք դրանց անվտանգության համակարգը աշխատում է, թե` ոչ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ սմարթֆոններ այդ թվում նաև հայտնի բրենդների արտադրանքներ, չեն ստացել անվտանգության ապահովման մոտ 20 թարմացում։ Ընկերությունները կասեցրել են նաև «ձեռքով փնտրելու» գործառույթը` էկրաններից ցուցարդելով, որ համարակարգը թարմացնելու կարիք չկա։

Հիմնականում նման խնդրի առաջ են կանգնել MediaTek տեխնոլոգիայով պրոցեսորներ ունեցող գաջեթները։  Qualcomm պրոցեսոր ունեցող սմարթֆոնները հիմնականում բաց են թողնում  20–ից 1 ծրագրային ապահովման թարմացում։

Ցավոք, Security Research Labs–ի մասնագետները չեն նշել բրենդների անուններ, բայց փոխարենը նշել են հավելվածի անուն (SnoopSnitch), որով կարելի է պարզել, թե քանի թարմացում է բաժին հասել ձեր սմարթֆոնին։

Թեգեր: Android, Smartphone