ClimateLaunchpad Armenia 2018-ն ընդունում է մասնակցության հայտեր

ClimateLaunchpad Armenia 2018-ն ընդունում է մասնակցության հայտեր

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է ClimateLaunchpad Armenia 2018 «կանաչ» բիզնես գաղափարների մրցույթի հայտադիմումների ընդունումը: Մրցույթին կարող են մասնակցել կլիմայի փոփոխություններին եւ մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմերը: Դիմելու վերջնաժամկետը մայիսի 3-ն է: Դիմում հայտը հասանելի է այստեղ:

ClimateLaunchpad-ը աշխարհում մաքուր և  կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է:

Կարող են դիմել այն ստարտափները, որոնք դեռ չեն սկսել սեփական բիզնեսը կամ ունեն առավելագույնը մեկ տարվա գործունեության պատմություն, չունեն հիմնական եկամուտի աղբյուր, չեն ստացել 200 000 եվրոյից ավելի ֆինանսական ներդրում, դեռ չեն իրականացրել ապրանքի, արտադրական լուծման կամ նախատիպի վաճառք:

Հայտադիմումների փուլը հաջողությամբ անցած թիմերը կմասնակցեն Եվրոպայից հրավիրված դասընթացավարի կողմից անցկացվող երկօրյա բիզնես ճամբարին, վեցշաբաթյա մենթորային դասընթացներին, ինչպես նաև սեպտեմբերին կայանալիք ազգային եզրափակչին: Ազգային եզրափակչի 3 հաղթողները կմեկնեն Եվրոպա՝ մասնակցելու համաշխարհային եզրափակչին:

Մրցույթն իրականացվում է Climate-KIC-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության նորարարության եւ տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի աջակցությամբ (EIT – European Institute of Innovation and Technology):