2018–ին թողարկվելիք iPhone–ը կարժենա 1100 դոլար

Business Insider–ի վերլուծաբանները կարծում են, որ այս տարի թողարկվող Iphone–ը ավելի թանկ կլինի, քան իր նախորդը`  iPhone X–ը։

Նրանց կարծիքով ֆլագմանը կարժենա  1100 դոլար։ Իրենց  վարկածը բացատրում են նրանով, որ ընկերությունը  վերջին մի քանի տարում «համոզել» է իր երկրպագուներին, որ Apple–ի սմարթֆոնը միջինում պետք է ունենա 600–800 դոլար արժեք։ Սրա հաշվին էլ ընկերությունը կարողացել է իր եկամուտը ավելացնել, չնայած, որ սմարթֆոնների վաճառքը նվազել է շուրջ 1%–ով։

 Փոխարենը, հավանակն է, որ iPhone SE մոդելը կէժանանա մոտ 300 դոլարով։