Ինչո՞ւ է Շվեդիան շատ sturtup–եր թողարկում

Ինչո՞ւ է Շվեդիան շատ sturtup–եր թողարկում

Spotify, Minecraft և Candy Crush Saga գիտե՞ք որ երկրի արտադրանքն են։ Դրանք բոլորը ունեն մեկ պիտակ` արտադրվախ է Շվեդիայում։

Skype–ի համահիմնադիրն էլ է Շվեդիայում սկսել իր աշխատանքը, նաև  SoundCloud–ը իր աշխատանքը սկսել է Ստոկհոլմում։

Շվեդիան տեխնոլոգիական ընկերությունների ամենամեծ քանակն ունեցող երկիրն է Երվրոպայում։ Իսկ նրա մայրաքաղաքը երկրորդն է Սիլիկոնյան Հովտից հետո։

Ինչո՞ւ է Շվեդիան հաջողել այս բնագավառում և ո՞րն է գաղտնիքը։

Հարկային տնտեսությունը 

Չնայած հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ ու հարուստ ընկերությունները ավելի քիչ են հակված ձեռնարկատիրական ընկերություններին արտոնություններ շնորհելու, Շվեդիան կոտրում է կարծրատիպը։ Եվրոպական երկիրը հակված է մի շարք արտոնություններ տալ իր տարածքում գործող տեխնոլոգիական ընկերություններին` ինչպես սոցիալական այնպես էլ ֆիզիկական։

Երբ խոսքը գնում է ինտերնետ արագության մասին Շվեդիան զիջում է միայն իր հերևան Նորվեգիային և Հարավային Կորեային։

Երկրի 60 տոկոսը ծածկված է 100մգ/վ  ինտերնետ կապով և Շվեդիայի կառավարությունը որոշել է այդ ցուցանիշը մինչև 2020 թվականը հասցնել 90 տոկոսի։

Շվեդիայի կառավարությունը ակտիվորեն սուբսիդավորում է արտադրական ոլորտի գրեթե յուրաքանչյուր նախաձեռնություն։

Այսօր Շվեդիայի բնակչության 95 տոկոսը ունի ինտերնետ հասանելիություն, մինչդեռ ԱՄՆ–ում ցուցանիշը 84 տոկոս է։

Ապականոնակարգում

Շվեդիան ստարտափերի գործում հաջողեց 90–ականներից սկսած, երբ տնտեսական համակարգում ռեֆորմներ տեղի ունեցան։

Ֆինանսական ճգնաժամի հետևանքով կառավարությունը ձգտում էր անհատական մրցակցություն ներմուծել այնպիսի տարածքներում, որոնք նախկինում գերակայում էին պետական վերահսկող մարմինների կողմից:

Շատ հանրային մոնոպոլիաները վերացվեցին` ներառյալ տաքսիները, էլեկտրաէներգիան, հեռահաղորդակցությունը, երկաթուղին և ավիափոխադրումը:

Սկսած այդ ժամանակից հարկային արտոնություններ տրվեցին անհատ ձեռրներեցներին, հարկերը շուրջ 52 տոկոսով անկում ապրեցին։

Վստահություն

Շվեդիայի սկսնակ հաջողության համար վերջնական կենսական բաղադրիչներից մեկը կարող է լինել շվեդական հասարակության մեջ հատուկ էնդեմիկ վստահություն։

Եվրամիության կողմից ֆինանսավորվող ուսումնասիրության համաձայն, Շվեդիան երկրորդն է միայն Դանիայում `« գործարարության» տեսանկյունից։

Գործարարությունը այստեղ ծաղկում է քանի որ կա վստահության բարձր մակարդակ` ինչպես անհատական տնտեսությունների, այնպես էլ հասարակության մեջ:

 

Իսկ վստահության բարձր մակարդակը միշտ էլ դրական է անդրադռնում ընկերությունների աճի ու զարգացման վրա։ Մանավանդ` տեխնոլոգիաների ոլորտու։

Սյուզան Թոսունյան
Թեգեր: sweden, techno, technolgies