Այսպիսի Google Play–ը ձեզ դուր կգա

Տարիների ընթացքում  Google Play օնլայն խանութը, որը համարվում է ամենաօգտագործվող ու հայտնի օնլայն հարթակը, փոքր ինչ հնացել է իր գործառույթներով ու արտաքին տեսքով։

Չնայած, նրա դիզայնը այդքան հին չի երևում, բայց այն թարմացումների կարիք ունի։  Morphicsn0w անունով դիզայները փորձել է պատկերացնել, թե ինչ ժամանակակից տեսք կարող է ունենալ  Google Play–ը Material Design 2.0 տարբերակով։

Տպավորություն է` հեղինակը գրեթե ոչինչ չի արել, միայն փոփոխության է ենթարկել առանձին բաժինները, բայց ինչ պրոֆեսիոնալ է արել դա։ Կլորացվծ ծայրերը, ինչպես տեսնում եք, Google Play–ին «սազում» են և այն դարձնում են աչքի համար ավելի հաճելի։ Բացի այդ դիզայնի հեղինակը հրաժարվել է «աղբի» հատվածից` բացառելով «Հին հավելվածներ» բաժինը, որը հարթակը դարձրել է ավելի կոմպակտ և ինֆորմատիվ։

Morphicsn0w դիզայնում նոր լուծումներ են ստացել նաև հավելվածների ու խաղերի նկարագորթյունների մասը։ Ներբեռնումների քանակը, օգտատերերի կարծիքներն ու նկարագրությունները այստեղ ձեռք են բերել մեկ ամբողջական համակարգի տեսք։