Խաղային սմարթֆոն Xiaomi–ից

Չինական Xiaomi ընկերությունը խաղային սմարթֆոն է թողարկել:Black Shark անվանով գաջեթի գլխավոր առանձնահատկությունը  Shark GamePad խաղային վահանակի հնարավորությունն  է: Նորույթն աշխատում է Snapdragon 845  պրոցեսրով և համալրված է 6-8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

Սմարթֆոնի  հիմնական տարբերակն ունի 6 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն, մինչդեռ առաջատար տարբերակը կունենա 8 ԳԲ և 256 ԳԲ հիշողություն։

Սմարթֆոնն ունի կրկնակի հիմնական տեսախցիկ` 12 և 20 Մգպ, իսկ դիմային տեսախցիկը՝ 20 մգպ է:

Գաջեթների արժեքը 480 դոլար է, իսկ  հիմնական առաջատար տարբերակը` 560 դոլար։