Լավագույն տեսախցիկ ունեցող 4 սմարթֆոն՝ ըստ DxOMark-ի

DxOMark հարթակը, հրապարակել է  լավագույն տեսախցիկն ունեցող սմարթֆոնների տասնյակը: Լավագույնների շարքում շատ են  Huawei-ի սմարթֆոնները:

Huawei P20 Pro 

Այս սմարթֆոնը գերազանցել է մյուսներին առնվազն 10 միավորով: Այն ունի եռակի տեսախցիկ, 4K-ով տեսանյութեր նկարելու հանրավորություն: Սմարթֆոնն առաջին հորիզոնականն է գրավել ռեսուրսի բոլոր մասնագետների կարծիքով: Այն կարողացել է ստիպել զիջել դիրքերն անգամ Google Pixel 2-ին, որը նախորդ տարի բացարձակ առաջատար էր:

Huawei P20 

Չնայած այն բանին, որ այս մոդելն իր տեխնիկական նկարագրով շատ է զիջում P20 Pro-ին, այն մեծ առավելություն ունի մյուս սմարթֆոնների նկատմամբ:

Samsung Galaxy S9 Plus 

Samsung-ի ներկայացրած այս մոդելը միանգամից իր տեղը գրավեց լավագույն տեսախցիկն ունեցող սմարթֆոնների շարքում: Այն աչքի է ընկնում ոչ միայն լուսանկարների շատ բարձր որակով, այլև թույլ է տալիս նկարել տեսանյութեր  4K հզորությամբ և 60 կադր մեկ վայրկյանում արագությամբ:

Google Pixel 2 

Այս տարի Google-ի ներկայացրած սմարթֆոնը մի փոքր զիջել է դիրքերը, բայց դեռևս համարվում է լավագույններից մեկը: Տեսախցիկը կարողանում է ստանալ որակյալ պատկեր լուսավորության բոլոր մակարդակներում, արագ և հստակ կարգավորում է ֆոկուսը, պահպանում է սպիտակի հավասարակշռությունը թե՛ սենյակում, թե՛ դրսում: Սմարթֆոնը հատկապես հարմար է տեսանյութեր նկարելու համար: