9 փաստ iphone–ի մասին

9 փաստ iphone–ի մասին

iphone–ի ստեղծման օրվանից մինչ այսօր վաճառվել է սմարթֆոնի ավելի քան 1 միլիարդ օրինակ։ Չնայած վաճառքի ցուցանիշներով ընկերությունը 2017 թվականին հպարատանալու առիթներ չի ունեցել, բայց համաշխարհային շուկայում այն շարունակում է առաջատարի դիրքերում մնալ։

iPhone–ը Apple–ի ամենաեկամտաբեր արտադրանքն է։ Բրենդին բաժին է ընկնում ընկերության վաճառքից գոյացած հասույթի 60 տոկոսը։

Apple–ի հրապարակած լուսանկարներում սմարթֆոնների վրա նշված է նույն ժամը։9։41 հենց այս ժամն է պատկերված սմարթֆոնների էկրաններին։ Խնդիրն  այն է, որ iphone–ի շնորհանդեսները տևում են մոտ 40 րոպե։ Միշտ։

iphone–ի պրոցեսորները արտադրում է Samsung–ը։ Չնայած բազմաթիվ տարաձայնություններին ու դատական քաշքշուկներին, ընկերությունները կարևոր համագործակցության մեջ են։

iphone–ի երկրպագուները ամենահավատարիմն են։ Բրենդի երկրպագուների մեծ մասը, սմարթֆոնը փոխելիս, գնում է ընկերության մյուս առաջարկները։

iphone–ը չի եղել Apple–ի բրենդը ի սկզբանե։ Սկզբում բրենդի վաճառքի թույլտվությունը պատկանել է Cisco ընկերությանը։  Ուղղակի Apple–ը 2007–ին արտադրեց սմարթֆոն հենց այդ անվանումով։

Apple–ը երբեք չի վճարում հեռուստատեսությամբ iphone–ի գովազդի համար։ Շատ ֆիլմերում հերոսները օգտագործում են ընկերության սմարթֆոնների տարբեր մոդելներ, Apple–ն, իհարկե, այս գովազդի համար չի վճարում։

Apple Pay–ը  ընկերության առաջի քայլն էր ֆինանսական շուկայում։ 2014–ի սեպտեմբերին ընկերությունը ներկայացրեց իր` վճարումների համար նախատեսված մոբայլ տարբերակը։

Բարակ Օբամային արգելել էին iphone օգտագործել։ Պատճառը` սմարթֆոնը գաղտնալսելու մեջ էր։ Չնայած, ներկայիս նախագահ Դոնալդ Թրամպն, այնուամենայնիվ, չի հրաժարվել իր սիրելի գաջեթից։