Apple-ի 12 աշխատակից ձերբակալվել է

Apple Inc. iPhone 7 and 7s smartphones are displayed during an event in San Francisco, California, U.S., on Wednesday, Sept. 7, 2016.Apple Inc. unveiled new iPhone models Wednesday, featuring a water-resistant design, upgraded camera system and faster processor, betting that after six annual iterations it can still make improvements enticing enough to lure buyers to their next upgrade. Photographer: David Paul Morris/Bloomberg

Apple ընկերությունը հեռացրել է իր մի քանի աշխատակցի ընկերության գաղտնի տեղեկատվությունը տարածելու համար։ Աշխատակիցները գաղտնի տվյալներ էին փոխանցել Bloomberg–ին։ Փաստաթղթում ասվում է, որ նախորդ տարի ընկերությունում բռնել են տեղեկատվության արտահոսքերի 29 հեղինակի, ընդ որում նրանցից 12-ը ձերբակալվել են։

Apple-ում հրաժարվել են մեկնաբանություններ անել մամուլում հայտնված փաստաթղթի վերաբերյալ։

Տեղեկատվության արտահոսքի պատճառով , նախքան թողարկումը,  հայտնի է դարձել  iPhone X-ի ու Apple Watch 3-ի մի շարք կարևոր ինովացիոն առանձնահատկությունների մասին։ Առհասարակ այսպիսի ինֆորմացիայի ժամանակից շուտ  տարածումը կարող է ազդել դեռ չթողարկված սարքի վաճառքների վրա։ «Մենք ցանկանում ենք հնարավորություն ունենալ պատմել մեր հաճախորդներին՝ ինչու է տվյալ պրոդուկտը հրաշալի, այլ ոչ թե այդ մասին անորակ ձևով պատմի մեկ այլ աղբյուր»,- բացատրվում է փաստաթղթում։