Google Pixel-ը կարգելափակի սփամ զանգերը

Google Pixel-ը կարգելափակի սփամ զանգերը

Google  ընկերությունը սովորեցրել է իր Pixel  սմարթֆոններին ավտոատ կերպով գովազդային զանգերը տեղափոխել ձայնային փոստ։

Սա ընկերության առաջին փորձը չէ իր օգտատերերի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ։ Ավելի վաղ ընկերությունը հավելվածի բետա տարբերակ էր թողարկել, որը մուտքային զանգ կատարողի ինքնությունն էր պարզում։ Հիմա նրանք ավելի հեռուն են գնացել և աշխատում են ամբողջությամբ ապահովել իրենց օգտատերերի անվտանգությունը։ Նոր գործառույթի շնորհիվ օգտատերը անգամ չի տեսնի բաց թողնված զանգի ծանուցումը։

Արգելափակման գործառույթը ընկերության սմարթֆոններում կհայտնվի որոշ ժամանակից, իսկ այն ներբեռնել կարելի է այս  հղմամբ։