Ինովացիաներ, որոնք ստիպում են գնալ McDonald’s

Այսօր McDonalds’s–ը ոչ միայն արագ սննդի հարմարավետ սրճարան է, այլ նաև ինովացիոն տեխնոլոգիաների մի ամբողջ փունջ, որի շնորհիվ էլ մարդիկ չեն դադարում այնտեղ գնալ։ Հարցը տեխնիկայի մեջ է։

McDonald’s–ում կարելի է վարել «օդում»։

Ոչ կոնտակտային բանկային քարտերի գաղափարը այստեղ ներդրվել է վաղուց, եթե դուք ունեք  Visa PayWave և MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտեր, ապա հեշտությամբ կարող եք գնալ այնտեղ, պատվիրել ու վճարում կատարել այս եղանակով։

Տեխնոլոգիաների շնորհիվ այստեղ ինքնասպասարկում է։

Հերթեր երբեք չեն գոյանում այստեղ, որովհետև McDonald’s-ում գործում է վիրտուալ ցաշացանկ` մենյու` ինտերակտիվ էկրանների միջոցով։

Տերմինալում ճաշացանկը ներկայացված է 3 լեզվով։

McDonald’s–ը ունի բջջային հավելված։

Սրա միջոցով կարելի է ծանոթանալ ուտելիքի ցանկին, կատարել պատվերներ և ստանալ էքսկլյուզիվ զեղչեր ու առաջարկներ։ Բայց, ընկերությունը նաև տվյալներ է այս ձևով հավաքագրում, թե իր հաճախորդներից ով ու երբ է այցելել արագ սննդի ռեստորան, ինչ են գնել և այլն։

Թվային մենյու

Օնլայն ճաշացանկը տվյալներ է հավաքագրում և վերլուծում այդ տվյալները իրական ժամանակում։ Ճաշատեսակները իրենց «դիրքերը» մենյուում ավտոմատ կերպով փոփոխում են իրենց դիրքերը` կախված օրվա ժամից և անգամ եղանակից։ Այդպիսի մենյու արդեն օգտագործում են Կանադայում։