Nokia X-ը կթողարկվի ապրիլի 27–ին

HDM Global  ընկերությունը չի դադարում նորարարություններով զարմացնել բրենդի սիրահարներին։ Ընկերությունը MWC 2018 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց իր նոր մոդելի  Nokia 6 և  Nokia 8 Sirocco սմարթֆոնները։ Իսկ հիմա պատրաստվում է թողարկել մեկ այլ նոր տարբերակ`  Nokia X, որի շնորհանդեսը կկայանա ապրիլի 27–ին։

 

Սմարթֆոնի մասին դեռ քիչ բան է հայտնի։ Լուրերի համաձայն` նոր սմարթֆոնը կթողարկվի 4 և 6 գբայթ հիշողությամբ տարբերակներով, կունենա  Qualcomm Snapdragon կամ  Mediatek պրոցեսոր։  Ամենայն հավանականությամբ սմարթֆոնը միջին դասի արժեք կունենա։

 Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 27–ին։ Ընկերությունը դեռ չի հայտարարել, արդյո՞ք սմարթֆոնը կվաճառվի Ասիայի տարածքից դուրս, թե` ոչ։