Samsung Galaxy S9 и S9+ Consumer Reports–ի վարկանիշային աղյուսակում հայտնվել են առաջին հորիզոնականում

Samsung Galaxy S9 и S9+ Consumer Reports–ի վարկանիշային աղյուսակում հայտնվել են առաջին հորիզոնականում

Consumer Reports պարբերականը վարկանիշային աղյուսակ է ստեղծել, որում  Galaxy S9 սմաևթֆոնը հայտնվել է առաջին հորզոնականում։   Galaxy S8 և Galaxy S7 սմարթֆոնները նույնպես հայտնվել են լավագույնների ցուցակում։

Հարթակի մասնագետների կարծիքով  Samsung–ը վերջին շրջանում համեմատաբար բարելավվել է իր գաջեթների որակն ու տեխնիկական բնութագիրը։

Ինչպես Galaxy S8–ը այնպես էլ`   Galaxy S9–ը պատրաստված են ապակուց։ Բայց, թեստավորման արդյունքում 8–րդ մոդելը 50 հարվածից հետո փչացել է։ Մինչդեռ  S9 և S9 Plus  մոդելները դիմացել են 100 հարվածի։

Փորձի հեղինակները նաև նշել են, որ  Galaxy S9–ի աշխատանքը ավելի արդյունավետ է` ավելի արագ են գործարկվում հավելվածները և Web-կայքերը։

Բացթողումներից նշել են նկարների ավելորդ պարզությունը և վատ ավտոնոմ համակարգը։

 

 

Թեգեր: galaxy 8, Galaxy S9