Consumer Reports պարբերականը վարկանիշային աղյուսակ է ստեղծել, որում Galaxy S9 սմաևթֆոնը հայտնվել է առաջին հորզոնականում։ Galaxy S8 և Galaxy S7 սմարթֆոնները նույնպես հայտնվել են լավագույնների ցուցակում։
Հարթակի մասնագետների կարծիքով Samsung–ը վերջին շրջանում համեմատաբար բարելավվել է իր գաջեթների որակն ու տեխնիկական բնութագիրը։
Ինչպես Galaxy S8–ը այնպես էլ` Galaxy S9–ը պատրաստված են ապակուց։ Բայց, թեստավորման արդյունքում 8–րդ մոդելը 50 հարվածից հետո փչացել է։ Մինչդեռ S9 և S9 Plus մոդելները դիմացել են 100 հարվածի։
Փորձի հեղինակները նաև նշել են, որ Galaxy S9–ի աշխատանքը ավելի արդյունավետ է` ավելի արագ են գործարկվում հավելվածները և Web-կայքերը։
Բացթողումներից նշել են նկարների ավելորդ պարզությունը և վատ ավտոնոմ համակարգը։