Իրանի հոգևոր առաջնորդը հրաժարվել է Telegram-ից

Իրանի հոգևոր առաջնորդը հրաժարվել է Telegram-ից

 

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեինի մեսենջերի պաշտոնական ալիքում հաղորդագրություն է տարածվել ըստ որի հոգևոր առաջնորդը ազգային շահերից ելնելով կարգելափակի իր հաշիվը:

Telegram-ի օգատերերին առաջարկում են Խամենեի հաղորդագրությունները կարդալ իրանական Soroush և Gap մեսենջերներում: Այս պահին ամբողջ աշխարհում Telegram-ի օգտատերերը հասանելիության հետ կապված խնդիրներ ունեն:

Նրանք նշում են, որ արգելափակման շրջանցման համար հատուկ միջոցների օգտագործումը՝ պրոքսի սերվերները և VPN սերվիսները, չեն օգնում:

Downdetector ծառայության համաձայն, որը հետևում է հայտնի համացանցային ռեսուրսների խափանումներին, Telegram-ի խնդիրների մասին հաղորդագրությունների թիվը կտրուկ ավելացել է 5:00-ից հետո:

Օգտատերերի խոսքով՝ մեսենջերը չի աշխատում ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բրիտանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Հարավային Աֆրիկայում, Եգիպտոսում և մի շարք այլ երկրներում:

Թեգեր: Iran, Telegram