Apple–ը ամենաեկամտաբեր սմարթֆոններն է արտադրում

Չնայած նրան, որ 2017–ին ընկերության եկամուտները բավական նվազել են և գաջեթների վաճառն էլ առաջվանը չէ, միևնույնն է, Apple–ը շարունակում է մնալ ամենաեկամտաբեր սմարթֆոններ արտադրող ընկերությունը։ Մանավանդ վերջին շրջանում iPhone X–ի վաճառքից։ Եկամտի աճի պատճառը վաճառքի քանակը չէ, այլ սմարթֆոնի արժեքը, որը ընկերության պատմության մեջ դեռևս ամենաթանկարժեքն է։

Counterpoint–ի վարկանիշային աղյուսակի համաձայն 10–ից ր–ը ամենաեկամտաբեր սմարթֆոնների ցանկում բաժին է հասնում Apple–ին, մնացածը`  Samsung–ի  Galaxy Note 8 և S8 Plus սմարթֆոններին։

Հին գաջեթների վերաթողարկման ու թարմացման շնորհիվ ընկերությունը աշխատում է ավելի մեծ գումարներ, քան Android վերջին ֆլագմանների վաճառքից է գոյանում։

Ամենահեռանկարային ընկերությունը համարվում է  Huawei–ը, որի եկամուտը դեռ 2017–ին ավելացել էր շուրջ  59%–ով։