Apple-ը նորությունների վճարովի բաժանորդագրություն կավելացնի

Texture ամսագրային ծառայությունը գնելուց հետո  Apple-ը մտադիր է նորությունների վճարովի բաժանորդագրման ծառայություն թողարկել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին: Այսպիսով ընկերությունը մտադիր է ուժեղացնել իր արշավը, որի նպատակը առցանց ծառայություններից և  բովանդակությունից շահույթի մեծ մասնաբաժին ստանալն է: Նոր ծառայությունը կգործարկվի 2019-ին։

Bloomberg-ը հայտնում է, որ գնելով Texture-ը (ծառայությունն ամսական 9.99 վճարի դիմաց առաջարկում է մոտ 200 ԶԼՄ-ի նորությունների հասանելություն) ընկերությունը կրճատել է իր 100 աշխատակիցներից 20-ին: