Google–ի փորձարարական հարթակը թույլ տա «շփվել» գրքերի հետ

Google  ընկերության մասնագետները ներկայացրել են փորձարարական հարթակ, որտեղ կարելի է «շփվել» գրքերի հետ։

Talk to Book–ում  օգտատերերը կարող են հարցեր հղել գրքերին և ստանալ այդ հարցերի պատասխանները` մեջբերումների միջոցով։

Գրքերի հետ շփման միջոցով կարելի է ստանալ ճշգրիտ պատասխաններ։ Օրինակ` այն հարցին թե ինչպե՞ս հասնել Հոգվարթս, գիրքը պատասխանում է Հարի Պոտերի մասին պատմող գրքերի մեջբերումներով։

Բացի այն, որ այստեղ հնարավորություն կա ընդգծել մոռացված կամ  նոր տեղեկատվությունը,  Talk to Book–ում կարելի է նաև շփվել` ստեղծել ֆորումներ ու շփվել մյուս գրքասերների հետ։

Ներկայումս Talk to Book հարթակն աշխատում է միայն անգլերեն լեզվով և, բնականաբար, որոնումն էլ իրականացնում է անգլալեզու գրականության մեջ։ Եթե դուք անգամ չեք կարող պարզ արտահայտել ձեր մտքերը անգլերենով, հոգ չէ, հարթակը ձեր հարցման պատասխանը կգտնի բանալի բառերով։