Honor 10-ը էկրանին կտրվածք կունենա

Honor 10-ը էկրանին կտրվածք կունենա

Huawei ընկերությունը պատրաստվում  է մայիսի 15–ին Լոնդոնում ներկայացնել իր Honor 10 նոր սմարթֆոնը։

Honor շարքը միշտ է հետաքրքրություն է ներկայացրել մասնագետների ու օգտատերերի շրջանում և այս անգամը բացառություն չէ։

Անգամ առաջին Honor–ն իր մասսայականությամբ առաջ էր անցնում խոշոր  ընկերությունների սմարթֆոններից։

Huawei–ը շարունակում է իր Honor շարքով հաճելիորեն զարմացնել իր երկրպագուներին գին–տեխնիկական բնութագիր համեմատությամբ։

Honor 10–ը կստանա 5.84 դյույմ էկրան` FHD+ թույլտվությամբ, պրոցեսորը 8 միջուկանի է, հավանաբար`   Kirin 970։ Սմարթֆոնը զինել են երկակի ֆոտոխցիկով` 24 + 16 մգպ և դիմային`  24 մգպ տեսախցիկով։

Դեվայսը կստանա 4 և 6 օպերատիվ հիշողություն, իսկ ներկառուցված հիշողությունը կլինի 64 կամ 128 գբ։ Սմարթֆոնը կաշխատի Android 8.1 օպերացիոն համակարգով։

Հավանաբար սմարթֆոնը կունենա նկարում պատկերված տեսքը։

Ի դեպ, կարելի է նկատել, որ սմարթֆոնը էկրանի վերին հատվածում ունի կտրվածք։