Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

 

Pool Break 3D Billiards 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղն առաջարկում է վայելել ձեր սիրելի Բիլիարդը տարբեր ուղիներով։ Իր մեջ ներառում  է տասնյակից ավել խաղեր ու մակարդակներ։ Այստեղ նաև կա հակառակորդի հետ մրցելու հնարավորություն։

Noti:Do with Reminders

Գինը՝ 1.99$ – անվճար

Վիրտուալ նոթատետրը ձեր մտքերը մեկ տեղում ամբողջացնելու ու նշումներ կատարելու համար առաջարկում է անսահմանափակ տարածք։

Blox 3D

Գինը՝ 2.99$ – անվճար

Վիրտուալ լեգո է, որը թույլ կտա իրականացնել ձեր երևակայած սարքերն ու սարքավորումները։ Ուղղակի շարժումով համակցեք անհրաժեշտ մասը և վերջ։

 

Xenowerk

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղը առաջարկում է փրկել աշխարհը, դուք պետք է որքան հնարավոր է շատ թշնամի ոչնչացնեք ու վաստակեք միավորներ։