Ռուսաստանում կարող են արգելափակել Facebook-ը

Ռուսաստանում կարող են արգելափակել Facebook-ը

Facebook սոցիալական ցանցը 2018-ին կարող է արգելափակվել ՌԴ-ում: Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 18-ին, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովը:

Նա  հաղորդել է, որ պարբերաբար հանդիպում է  Facebook-ի ներկայացուցիչների հետ և 2018-ի փետրվարին հերթական բանակցություններին նա ևս  մեկ անգամ հաստատել է գերատեսչության դիրքորոշումը:

«Ռոսկոմնադզորի» ղեկավարը նաև հարցականի տակ է դրել ՌԴ տարածքում Amazon և Google ընկերությունների աշխատանքը, որի IP հասցեները գերատեսչությունը ՌԴ տարածքում Telegram մեսենջերի աշխատանքն արգելափակելու փորձի հետ կապված սկսել է փակվել:

Telegram-ի հասանելիության սահմանափակման շրջանակում գերատեսչությունը փակել է ավելի քան 15 մլն IP հասցե, որոնց միջոցով ՌԴ բնակիչները կարողանում էին մեսենջերից օգտվել:

 

Թեգեր: Facebook, ip, Messanger, russia, Telegram