Caviar-ը թողարկել է iPhone X-ից մի քանի անգամ ավելի թանկ հեռախոս

Caviar-ը թողարկել է iPhone X-ից մի քանի անգամ ավելի թանկ հեռախոս

Ռուսական հայտնի Caviar ընկերությունը ներկայացրել է հերթական արտառոց լուծումներով սմարթֆոնը։

Այս անգամ ընկերութունը բացառություն է կատարել և նոր լուծումներ է առաջարկել   Vertu ապրանքանիշի արտադրանքի համար։

Caviar Tsar հավաքածուն իրենից ներկայացնում է վեցանկյան ձև ստացած հեռախոս, որի արտաքին տեսքը նման է Ռուսական Կայսրության զենքերին: Այն ներկայացվում է երկու տարբերակով՝ Caviar Tsar Gold, որը պատված է ոսկով, և Caviar Tsar Titanium, որը պատրաստված է տիտանից և կաշվից: Կորպուսը երկաթից է կամ տիտանից, իսկ հեռախոսի էկրանը պատված է շափյուղե  ծածկույթով:

Դիզայնի երկրորդ տարբերակը՝ Caviar Tsar Heritage-ը, ավելի շատ նման է դասական Vertu-ին: Հավաքածուի այս մոդելները իրարից տարբերվում են  բաղադրիչներով: Այն ներկայացված է ոսկեգույն և կարմիր գույներով, և հեռախոսները կրում են համապատասխանաբար Caviar Tsar Heritage և Caviar Tsar Heritage Gold անուններով:

Հեռախոսները վաճառվում են սկսած 149 հազար ռուբլուց, ի տարբերություն iPhone X-ի, որի գինը ընդամենը 80 հազար ռուբլի է

Թեգեր: CAVIAR, Vertu