Հասանելի է Chrome–ի 66–րդ թարմացումը. Ի՞նչ նորույթներ կան

Android  սմարթֆոնները կամաց–կամաց ստանում են Chrome–ի թարմացումներ։ Թարմացումների 66–րդ տարբերակը այս օպերացիոն համակարգի սմարթֆոններին հասանելի դարձավ Mac, Windows և Linux համակարգերից հետո միայն։ Ընկերությունը որոշ դիզայներական փոփոխություններ է մտցրել և շտկել անցած բացթողումները։

Առաջին թարմացումը կայքերում մեդիաֆայկերի ինքնանվագարկումն է, այն հնարավոր է երեք դեպքում.

  • Եթե կոնտենտը չի պարունակում աուդիո ֆայլ կամ դրա ձայնը անջատված է
  • Եթե օգտատերը արդեն աշխատել է կայքի հետ
  • եթե օգտատերը ավելացրել է կայքը սմարթֆոնի էկրանին

Թարմացված հարթակը նաև կարողանում է գաղտնաբառերը դասավորել համապատասխան ցանկում։

Chrome Home–ը փոխարինվել է  Chrome Home Duplex–ով։ Գործիքակազմի մասը այսուհետ կցուցադրվի էկրանի ստորին հատվածից, որը թույլ կտա նոր էջեր բացել բրաուզերում։ Թարմացումն ունի այս տեսքը։ Նաև ակտիվանում է Chrome Modern Design–ը, որը ստացել է, ինչպես և խոստացել էին, կլորացված եղրեր և սպիտակ ֆոն։

Chrome 66–ը թույլատրում է  AudioWorklet API, որը թույլ է տալիս մասնագետներին, առանց սխասման ռեժիմի, ծրագրային վերահսկողության տակ պահել աուդիոֆայլերը։