Facebook-ում դեմքերի ճանաչման նոր գործառույթ կա

Facebook-ում դեմքերի ճանաչման նոր գործառույթ կա

Facebook-ի տվյալների պահպանման վերջին դեպքերից հետո սոցիալական ցանցը փոխում է դրանց գաղտնիության քաղաքականությունը։ TechCrunch-ը հաղորդում է, որ Եվրոպայի և Կանադայի օգտատերերին այսուհետ հասանելի կդառնա դեմքի ճանաչման գործառույթը։ Սա նպատակ ունի սահմանափակել օգտատերերի անձնական լուսանկարների օգտագործումը՝ առանց նրանց իմացության։  Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, 87 մլն օգտատիրոջ տվյալների պահպանման հետ կապված սկանդալից հետո առանձնակի կարևորությամբ է խոսել սպասվելիք նոր գործառույթի վերաբերյալ։

Cambridge Analytica-ն այս տվյալներն օգտագործել էր ընտրությունների ժամանակ քաղաքական գովազդի նպատակներով։

Թեգեր: Facebook