Apple–ի այս տարվա iphone–ները կունենան 2 SIM քարտի հնարավորություն

Apple–ի այս տարվա iphone–ները կունենան 2 SIM քարտի հնարավորություն

KGI–ի վերլուծաբան Մինգ Չի Կուոն կրկին հաղորդագրություն է տարածել, թե ինչպիսին կլինեն սպասվելիք iphone–ները։ Այս անգամ նա հայտարարել է, որ հնարավոր է խնձորային սմարթֆոնները ունենան երկու SIM քարտի հնարավորություն։

Ըստ նրա, կունենա նաև 6.1 դյույմ անկյունագծով էկրան։ Նորույթը, հավանաբար, կարժենա 650–750 դոլար։

Վերլուծաբանի խոսքով երկու սիմ քարտի հնարավորություն կունենա նաև OLED էկրանով ամենաթանկարժեք iphone–ը, իսկ 5.8 դյույմ էկրան ունեցող մոդելը, ցավոք, չի ստանա այդ  հնարավորությունը։

Նման մոդել թողարկելու որոշումն ընկերությունը կայացրել է վերջերս, այդ պատճառով էլ դրա արտադրության ժամկետները հետաձգվել էին մի քանի շաբաթով։ Հնաւրավոր է` վաճառքում էլ դրանք հայտնվեն մյուս մոդելներից ավելի ուշ։ Սմարթֆոններն ունենալու են  Intel և Qualcomm պրոցեսորներով։ 

Թեգեր: Apple, iPhone, Smartphone