Հայաստանյան IT ոլորտի աշխատաշուկայի վերլուծական պատկեր. ներկայացնում է Staff.am–ը

Հայաստանյան IT ոլորտի աշխատաշուկայի վերլուծական պատկեր. ներկայացնում է Staff.am–ը

Staff.am–ը անցկացրել է հերթական` թվով երկրորդ վերլուծությունը ՀՀ աշխատաշուկայի վերաբերյալ, որտեղ նաև ներառել է IT ոլորտի մասին որոշակի հետազոտություններ։

«Սա թվով արդեն երկրորդ ծավալուն հետազոտությունն է ՀՀ աշխատաշուկայի վերաբերյալ,առաջին հետազոտությունն անցկացրել ենք 2017թ. հոկտեմբերի 4-ին։ Հաշվի առնելով, որ մեր հարթակի միջոցով օրական կտրվածքով տվյալների բավականին մեծ հոսք է ապահովվում, մենք կատարում ենք տարբեր տիպի հետազոտություններ և վերլուծություններ, դրանցից մի մասով էլ կիսվում ենք հանրության հետ, անչափ կարևորելով այսչափ օգտակար տեղեկատվության հասանելիությունը մեր օգտատերերին և ոչ միայն նրանց,–նշում է հարթակի համահիմնադիր Վահե Ավետիսյանը

Վերլուծությունը կատարվել է  կարիերայի հարթակի վերջին 18 ամիսների ընթացքում հավաքագրված վիճակագրական տվյալների հիման վրա: Վերլուծության հիմքում  հարթակում գործատուների հայտարարած թափուր աշխատանքների տվյալներն են։ Օգտագործվել է 3,000-5,000 տող տվյալ, կախված ուսումնասիրության շրջանակից։ Հաշվի առնելով նախորդ հետազոտության տվյալները` ընկերությունը կատարել է նաև համեմատական վերլուծություն վերջին 6 ամիսների և նախորդ ժամանակահատվածի արդյունքների միջև։
Կատարվել է ստորև նշված թեմատիկ հետազոտությունները.

  •  Թափուր աշխատատեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտական ոլորտների, կազմակերպության գործունեության ոլորտների և ՀՀ քաղաքների:
  • Վերլուծություն «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ֆինանսներ, բանկ և ապահովագրություն», «Ներկրում, արտահանում և առևտուր», «Կրթություն», «Արտադրություն և արդյունաբերություն» և «Տուրիզմ, հյուրընկալություն և ժամանց» ոլորտներում ամենապահանջված մասնագետների վերաբերյալ:
  •  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Մարքեթինգ ևհաղորդակցություն»և «Ֆինանսաբանկային» ոլորտի համապարփակ վերլուծություն, այդ թվում նաև առկա միջին աշխատավարձերի եւ պահանջվող հմտությունների համատեքստում։
  • Աշխատավարձերի վերաբերյալ վերլուծություն, ըստ ընկերության ոլորտների, մասնագիտությունների և փորձի։

Ներկայացնենք ընդհանուր տեղեկատվությունը ՏՏ ոլորտի վերլուծության վերաբերյալ։
Ինչպես նշում են ըներության ներկայացուցիչները, վերլուծության նպատակն է եղել հասկանալ ՏՏ ոլորտի առանձնահատկությունները աշխատանք փնտրողների տեսանկյունից։ Մասնավորապես՝

  • Վերլուծել այս ոլորտի գործատուների (Ծրագրային ապահովման մշակման,ճարտարագիտական լուծումներ տրամադրող, տեխնոլոգիական ստարթափներ)

    ակտիվությունը ՀՀ աշխատաշուկայում։

  • Վերլուծել տարբեր ոլորտի ընկերություններում ՏՏ ուղղվածությամբ

    մասնագետների կարիքը (ծրագրավորման, որակի կառավարման, տեխնիկական

    աջակցման, համակարգային և ցանցային մասնագետների, և այլն)։

  •  Վերլուծել այն մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, որոնք

    ամենապահանջվածն են այս ոլորտի մասնագետների համար։

  • Վերլուծել անհատ օգտատերերի կողմից աշխատավարձի վերաբերյալ

    տրամադրված տվյալները, և ստանալ միջին աշխատավարձի մասին

    պատկերացում աշխատանքային փորձից և նեղ մասնագիտական ոլորտից

    կախված։

Հետազոտության համաձայն վերջին 6 ամիսների ընթացքում բոլոր աշխատանքների 41%-ը ՏՏ ոլորտում են  հետևյալ մասնագիտություններով`
• Ծրագրավորում
• Վեբ/գրաֆիկ դիզայն
• Որակի կառավարում
• Պրոդուկտի/Նախագծի կառավարում
• Սարքերի դիզայն/Ծրագրավորում
• Ցանցային և համակարգային
մասնագետներ/ՏՏ անվտանգություն

Իսկ վերջին 6 ամիսների ընթացքում ՏՏ ընկերությունների շուրջ 37 տոկոսը առաջարկել է հետևյալ աշխատատեղերը`

• Ծրագրավորում
• Մարքեթինգ
• Վաճառք/Սպասարկում
• Հաշվապահություն
• և այլն

Միջին աշխատավարձը ՏՏ մասնագետների համար նշված ոլորտներում մոտ 410 հազար դրամ է։