8 փաստ Microsoft-ի մասին

8 փաստ Microsoft-ի մասին
Windows օպերացիոն համակարգի գովազդում օգտագործվել է Rolling Stones-ի Start me up երգը:

Windows –ի միանալու և անջատվելու համակարգչային կարճ ազդանշանը ստեղծել է  Բրայան Ինոն, ով աշխատել է այնպիսի խմբերի հետ, ինչպես U2-ն և երգիչ Ռոբերտ Բոուվին: Նա այս ազդանշանը համարում է երաժշտական փոքրիկ շեդեվր:

Մայքրոսոֆթի գլխամասային գրասենյակում շրջում ու թռվռում են 5000 ճագար: Այս չար կատակը նրանց գլխին խաղացել են Սուրբ Ծննդի օրը: Բերել և բաց են թողել մի քանի արագ բազմացող ճագարիկների: Նրանց թիվը գնալով աճում է և ընկերությունը ժամանակ առ ժամանակ ստիպված է նրանց ստերիլիզացնել, բայց չի կարողանում ամբողջությամբ վերացնել:

Մայքրոսոֆթ անունը ստեղծվել է 1975-ին, սակայն այն ի սկզբանե եղել է <micro-soft> հետևյալ բառերից <microcomputer>  և <software>: Անվանման <o> տառի պատվին անգամ կոչվել է հայտնի սրճարաների ցանցի համբուրգերներից մեկը, որը մեծ հաճույքով մինչ օրս գնում են ընկերության աշխատակիցները:

Microsoft-ի աշխատակիցները տարեկան խմում են 23 միլիոն լիտր հեղուկ. հիմնականում կաթ և նարնջի հյութ: Ամենահայտնի ուտելիքը պիցցան է: Աշխատակիցներին սպասարկում է 35 արագ ուտեստ մատուցող ընկերություն:

Մայքրոսոֆթ ընկերության միջին վիճակագրական աշխատակիցը` 38 տարեկան է: Տարեկան աշխատավարձը միջինում կազմում է 108 հազար դոլար: Ամերիկյան գրասենյակներում աշխատակիցների 76 տոկոսը տղամարդիկ են` 24-ը` կանայք:

Ընկերությունը մեծ նշանակություն է տալիս արվեստին: Մայքրոսոֆթի գրասենյակներում 5000-ից ավելի ժամանակակից արվեստի նմուշներ կան. նկարներ, քանդակներ, կոլաժներ: Այդ թվում  Սինդի Շերմանի, Տակաշի Մուրակամիի և Չակ Կլոուզի: Այստեղ հավատում են, որ արվեստը կարող է մեղմել ստրեսները և բարձրացնել աշխատակցի ՕԳԳ-ն:

Մայքրոսֆթում աշխատանքի անցնել ցանկացողները երբեք չեն պատասխանի ստանդարտ հարցերի: Այստեղ Ձեզ կարող են հարցնել, ինչ տեսք պետք է ունենա սրճեփը, որը պետք է օգտագործեն տիեզերագնացները: