App Store-ի վերաձևավորման արդյունքում ներբեռնումների քանակը կտրուկ աճել է

iOS 11-ում App Store–ի թարմացված դիզայնը օգտատերերի շրջանում մեծ գոհունակություն էր առաջացրել։ Եվ ոչ անտեղի։ Sensor Tower–ի փոխանցմամբ նոր դիզայնը նպաստել է ներբեռնումների քանակի աճին։

Արչիլի 20–ի դրությամբ շատ ընկերությունների հավելվածների ու խաղերի ներբեռնումների քանակը 800% արդյունք է տվել։

Ինչ վերաբերում  է App Store–ի  Stories և App List բաժիններին, այստեղ թվերը մի փոքր ցածրն են, բայց բավական տպավորիչ` 222%– 240%.

Sensor Tower–ը նման արդյունք ստանալու համար համեմատել է 2017–ի սեպտեմբերի տվյալները, երբ թողարկվել էր iOS 11–ը, 2018 թվականի ապրիլին ստացված տվյալների հետ։  Նաև պարզ էր դարձել, որ խնձորային բրենդը ավելի շատ «Խմբագրի ընտրություն» բաժնում ավելացնու է հայտնի ընկերությունների հավելվածներն ու խաղերը։

15–ից 13 գովազդվող հավելվածներն ու խաղերը արդեն ունեին  միլիոնը հատող ներբեռնումների քանակ։