Motorola–ն ներկայացրել է 6 բյուջետային սմարթֆոն

Motorola–ն ներկայացրել է 6 բյուջետային սմարթֆոն

Lenovo–ի դուստր ընկերությունը` Motorola–ն թողարկել է  միանգամից 6 բյուջետային սմարթֆոն`G6 շրքում ավելացել են  Moto G6, G6 Plus և G6 Play մեդելները, իսկ  E5–ում`  Moto E5, E5 Plus և E5 Play տարբերակները։

Երկու շարքի բոլոր մոդելներն էլ ունեն «ձգված» էկրան` 18։9 հարաբերակցությամբ, բացառություն է միայն E5 Play տարբերակը` այն պահպանել է ընկերության ավանդական պարամետրերը։

Moto G6–ն ունի 5,7 դյույմ Full HD էկրան, 3 գբ օպերատիվ և 64 գբ ներքին հիշողություն։ Պրոցեսորը    Snapdragon 450 է, իսկ մարտկոցի հզորությունը  3000 Ա/Մ։ Սմարթֆոնն ունի նաև ապակե կորպուս և հիմնական  երկակի ֆոտոխցիկ`12 + 5 մգպ, իսկ դիմայինը տեսախցիկը` 8 մգպ է։ Բրազիլիայում այս մոդելը կարելի է գնել 250 դոլարով։ Մեքսիկայում այն վաճառքում կհայտնվի մյուս շաբաթվա ընթացքում։

 Moto G6 Plus–ում օպերատիվ հիծողության ծավալն ավելի մեծ է` 6 գբ։ Մեծ է նաև էկրանի չափերը` 5.9 դյույմ։   Պրոցեսորը  Snapdragon 630 է և ունի 3200 Ա/Մ հզորություն։  Եվրոպայում այս մոդելը կարժենա մոտ 300 եվրո։

Moto G6 Play–ը չունի երկակի տեսախցիկ, կա  մեկ 13 մգպ հզորությամբ հիմնական և 5 մգպ հզորությամբ դիմային ֆոտոխցիկ։ Էկրանը 5,7 դյույ է, օպրետաիվ հիշողությունը` 2–3 գբ, ներկառուցված հիշողությունը 16–32 գբ է։ Այս մոդելի համար Motorola–ն սահմանել է 200 դոլար արժեք։

Moto E5–ը կարժենա ընդամենը 150 եվրո։ Բացի արտաքին գեղեցիկ տեսքից, սմարթֆոնը ոչինչով աչքի չի ընկնում։ Ունի սովորական տեխնիկական բնութագիր` 5.7 դյույմ էկրան, Snapdragon 425 պրոցեսոր, 2 գբ օպերատիվ հիշողություն և 13 մգպ հիմնական ֆոտոխցիկ։

Moto E5 Plus — ը նախորդ մոդելի հզորացված տարբերակն է։ Օպերատիվ հիշողությունը 3գբ է. իսկ ներկառուցված հիշողության ծավալը հասնում է 32 գբ–ի։ Էկրանն ավելի նեղ է` 6 դյույմ, իսկ մարտկոցի հզորությունը 5000 Ա/Մ է։ Եվրոպայում այն կարժենա 170 եվրո։

Վերջին և ամենամատչելի մոդելը Motorola–ի Moto E5 Play–ն է։ Այն ունի  HD  5,2 դյույմ էկրան և Snapdragon 425 կամ 427 պրոցեսոր։ Սմորթֆոնի շուկայական արժեքը 150 եվրո է։