Նոր iPhone SE–ն կներկայացվի մայիսին

Apple պատրաստվում է  iPhone SE 2–ը ներկայացնել մայիսին։

Ընկերության սմարթֆոնների կորպուսները արտադրող ընկերության աշխատակիցները պատմել են, որ նորույթը կպահպանի iPhone SE չափերը։ Այն կունենա մատնահետքի սքաներ` Touch ID  և 4 դյույմ էկրան։ Հնարավոր է սմարթֆոնի հետևի մասը լինի ապակե և ունենա անլար լիցքավորման հնարավորություն։

Սմարթֆոնը չի ունենա  3,5 մմ ականջակալի համար նախատեսված անցք։ iPhone SE 2–ը կունենա  A10 Fusion պրոցեսոր։