Twitter-ում արգելվել է «Կասպերսկու լաբորատորիայի» գովազդը

Twitter-ում արգելվել է «Կասպերսկու լաբորատորիայի» գովազդը

Twitter-ն արգելել է  «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության գովազդը՝ հայտարարելով, որ ընկերության բիզնես մոդելը հակասում է հարթակի գովազդային քաղաքականությանը։ Ընկերությունը «Կասպերսկի լաբորատորիայի» արգելափակումը բացատրել է նրանով, այն կապված է ռուական հատուկ ծառայությունների հետ։

«Այս որոշումը հիմնված է նրա վրա, որ «Կասպերսկու լաբորատորիան» օգտագործում է  բիզնես մոդել, որը հակասում է Twitter Ads-ի ընդունելի բիզնես մեթոդներին», – նշվում է  Twitter-ի հայտարարության մեջ: