Ի՞նչ է մեզ հայտնի Apple Watch Series 4–ի մասին

Այս տարվա երրորդ հատվածում Apple–ը կներկայացնի խելացի ժամացույցների 4–րդ սերունդը։ Թիմ Քուկի ընկերությունը դժվար թե առանց թարմացումների թողնի խելացի ժամացույցների շուկան, այդ պատճառով էլ կարելի է վստահ լինել` ընկերությունը միանշանակ առաջիկա շնորհանդեսին կներկայացնի Apple Watch Series 4–ը։

Իսկ հիմա այն մասին, թե ինչ է հայտնի Apple Watch Series 4–ի մասին։

Թողարկման օրը։

KGI–ի վերլուծաբան Չի Կուոն կարծում է, որ նոր  Apple Watch–երը կներկայացվեն 2018–ի երրորդ եռամսյակից ոչ շուտ։ Հավանական է, որ   Apple  դրանք կներկայացնի  iPhone–ի նոր մոդելների հետ։ Այս կարծիքը նաև փաստում է այն հանգամանքը, որ բացի առաջին խելացի ժամացույցներից, մնացած բոկոր մոդելները ներկայացվել են ընկերության ամենամյա շնորհանդեսներին։

Դիզայն

Հավանաբար,  Apple Watch Series 4–ի էկրանը 15 %–ով ավելի մեծ կլինի և կունենա թարմացված դիզայն։ Թե կոնկրետ, ինչպիսի` դժվար է ասել։

Apple–ին  պատկանում կլոր էկրանով ժամացույցների թողարկման թույլտվությունը, հնարավոր է`   Apple Watch–երը դառնան դասական ժամացույցներ։

Մարտկոցը կդառնա ավելի տարողունակ

Խելացի ժամացույցների շուկայում կան այնպիսի մոդելներ, որոնք աշխատում են առանց լիցքավորման ընդհուպ մի քանի շաբաթ։  Դժվար թե Apple նման խոշոր փոփոխության ենթարկի ժամացույցի տեխնիկական բնութագիրը, բայց նոր ժամացույցների մարտկոցը կլինի ավելի տարողունակ քան նախկին մոդելում։

 Նոր և թարմացված սենսորներ

Նոր Apple Watch–երի ստեղծման համար Թիմ Քուկի ընկերությունը վարձել է հազարավոր մասնագետների, որոնք աշխատել են սենսորների կատարելագործման ու թարմացման վրա։ Անցյալ տարվա դեկտեմբերին  Bloomberg–ը գրում էր, որ   Apple  աշխատու է մարդու զարկերակը չափող տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ։ Նաև լուրեր են պտտվում, որ  խելացի ժամացույցների նոր սերունդը կկարողանա ճշգրիտ չափել շաքարի պարութնակությունը օգտատիրոջ օրգանիզմում։