Xiaomi Black Shark սմարթֆոնի առաջին խմբաքանակը սպառվել է վաճառքի մեկնարկից վայրկյաններ անց

Վերջերս Xiaomi ընկերությունը գեյմերների դատին էր հանձնել իր առաջին  խաղային սմարթֆոնը՝ Black Shark-ը: Նորույթն առաջինը վաճառքի է հանվել, բնականաբար Չինաստանում: Սմարթֆոնների առաջին խմբաքանակը սպառվել է վայրկյանների ընթացքում։

Black Shark Technology գլխավոր տնօրեն Վու Շիմինը հայտարարել է, որ կազմակերպությունը չէր սպասում գնորդների նման արձագանքին: Բացի այդ, Շիմինը պատմել է, որ հիմա ընկերությունը  արտադրությունը մեծացնելու համար հնարավոր ձևեր ու ձևաչափեր է փնտրում: Համաձայն պաշտոնական կայքի՝ հաջորդ խմբաքանակը վաճառքում կհայտնվի ապրիլի 27-ին:

Հիշեցնենք, որ 6/64 ԳԲ  տարբերակն արժի 477 դոլար, իսկ տեխնիկական ավելի հզոր լուծումներով թոփ մոդելը` 556 դոլար:

Առաջին 50.000 գնորդները կստանան նվեր ՝ Black Shark Gamepad: