Apple–ը ավելի քիչ սոցիալական նշանակություն ունի քան Google-ն ու Amazon–ը

Apple–ը ավելի քիչ սոցիալական նշանակություն ունի քան Google-ն ու Amazon–ը

Recode և  SurveyMonkey ընկերությունների համատեղ հետազոտությունը ցույց  տվել, թե հայտնի ՏՏ ընկերություններից որոնք են սոցիալապես ավելի նշանակալից։

Հետազոտության մասնակիցները պատասխանել են ընդամենը մեկ հարցի` «Ըստ Ձեզ, ինժեներական ընկերություններից ո՞րն է ավելի մեծ ներդրում ունեցել հասարակության մեջ»։

 Առաջին հորիզոնականը բաժին է հասել  Amazon–ին։ Ընկերությունը ստացել է շուրջ  20% ձայն։  Google–ը ստացել  է 15% ձայն։ Իսկ ահա iPhone արտադրող Apple–ը ստացել է ընդամենը 11%։

Հարցման մասնակիցները նաև դրական են գնահատել Amazon–ի հիմնադրի գործնեությունը և փաստել, որ հենց նա է իրենց կյանքում էական փոփոխություններ մտցրել։ Եվ կրկին ըստ հերթականության` երկրորդ հորիզոնականը բաժին է հասել Google-ի հիմնադիրներին, իսկ ահա երրորդդը`բաժին է հասել կապույտի տիրույթի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, չնայած սոցցանցի հետ կապված սկանդալի։ Apple–ի ներկայից ղեկավարը եռյակու չի հայտնվել։

Recode ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նման արդյունքը զարմանալի չէ, քանի որ   Amazon–ը վաղուց է դարձել հասարակության սիրելին ամբողջ աշխարհում։ Հակառակ դրան, զարմանալի է եղել Մարկ Ցուկերբերգի եռյակում հայտնվելը։

 

Թեգեր: Amazon, Apple, Facebook, Google