Գնե՞լ, թե չգնել Galaxy S8

Galaxy s8+ երը Samsung-ի չանոնսավորված սմարթֆոնների շարքից են: Փորձագետների մի խումբը կարծում է, որ սա լավագույն սմարթֆոնն է, մյուսները` այլ կարծիքի են: Իսկ ինչ է իրենից իրականում ներկայացնում Galaxy s8+-ը:  Պարզաբանումներ Gazeta.ru-ից:

Դիզայնը, դիսփլեյը

Բոլոր փորձագետներն այս հարցում համակարծիք են` Galaxy s8+-ի դիզայնի հետ ամեն ինչ կարգին է: Այն և լավն է,  և տարբերվող: Յուրօրինակությամբ աչքի է ընկնում ոչ միայն իր նախորդներից, այլ նաև այս պահին շուկայում առկա մյուս սմարթֆոններից: Այն ժամանակ, երբ շուկայում միջին արժողությամբ, համեստ տեխնիկական բնութագրով և մետաղական կորպուսով հեռախոսներ հայտնվեցին, պետք էր նոր բան մտածել: Եվ մտածեցին: Արդյունքում Գալաքսիների նոր բանակը զինվեց թափանցիկ` Gorilla Glass 5 ապակիներով:  Սա այս մոդելի այցեքարտն է:

Առաջին հարցը, որ հետաքրքրում է շատերին սմարթֆոնի քերծվելու և կոտրվելու հետ է կապված: Մասնագետները մտածել են այս մասին և նշել, որ քերծվածքներն ու մաշվածությունը կլինեն նույնը` ինչպես նախորդ կորպուսների դեպքում: Բայց այս ապակիներն ավելի ամուր են կոտրվելու տեսանկյունից: Եվս մեկ առավելություն այս սմարթֆոնի համար:

Դիզայնի առումով Galaxy s8+-ները  բավական հետաքրքիր են: Առաջին առավելությունը գունային տարբերակների բազմազանությունն է` 5 գույն:

Galaxy s8+-երը թողարկվում են մի քանի տարբերակով ԱՄՆ-ի շուկայի համար Քուալքոմ Սնեփդռեգըն 835 և մյուս երկրների շուկաների համար  Exynos 8895 Octa Сore պրոցեսորներով: Բոլոր սմարթֆոնները ունեն UFS 2.1 մարտկոցներ, որը ի դեպ փորձագետների կարծիքով բավական բարձր արտադրողականություն ունեն:

Տեսախցիկը

Հիմնական տեսախցիկը 12 մգ պիքսել է: DualPixel տեխնիկական հնարավորությամբ և նախորդների համատ` ավելի արագ է աշխատում: Այստեղներդրել են  նաև multi-frame տենխոլոգիան: Սա HDR ռեժիմ է, որը բարձրացնում է նկարների որակը ոչ հարմար տարածքներում նկարահանումներ անելիս։ Օրինակ՝ վատ կամ չափից դուրս վառ լուսավորության դեպքում:

Ուշադրության են   արժանի նաև այս սմարթֆոնների աքսեսուարները:  Աչքի է ընկնում հատկապես DeX –ը և AKG գարնիտուրան:

Վերջապես Samsung–ի սմարթ գործիքներն ստացան ոչ թե 2 դոլարանոց  ականջակալներ, այլ որակյալ ստերեո գարնիտուրա, որն ապահովում է Հայ-Ֆայ հնչողություն`ուղիղ գործիքից:

Ինչ վերաբերում է DEX-ին, սա եզակի աքսեսուար է, որն ի դեպ վաճառվում է նաև առանձին  : DEX-ին միացնելով սմարթֆոնը , ստեղնաշարն ու համակարգչային մկնիկը կստանաք ամբողջական համակարգիչ, Android օպերացիոն համակարգով: