Ինչո՞ւ է Ֆեյսբուքի բջջային գովազդն ավելի թանկ, քան համակարգչայինը

Բջջային տարբերակի գովազդը վերջին տարիներին ապահավում է ընկերության գովազդային գործունեության արդյունքում ստացած շահույթի մեծ մասը։ Պատճառը մեկն է` ներկայումս օգտատերերից քչերն են, որ անհատական համակարգիչներից շատ են օգտվում։

Ի դեպ` Ֆեյսբուքի բջջային տարբերակում գովազդը 70%-ով թանկ է հիմնական տարբերակի գնից։ Այսպես, բջջային տարբերակում մեկ  գովազդային հայտարարության վրա յուրաքանչյուր «քլիքի» համար գովազդատուն վճարում է մոտ  2 դոլար, մինչդեռ սովորական տարբերակում այն արժե մոտ 81 ցենտ։

 Դա բացատրվում է այն հանգամանքով, որ Ֆեյսբուքի բջջային տարբերակում միաժամանակ երևում է միայն մեկ գովազդային հայտարարություն, որը զբաղեցնում է հեռախմստ էկրանի մեծ մասը։ Իսկ համակարգաչային տարբերակում օգտատերը կարող է տեսնել միանգամից 7 կամ ավելի գովազդային հայտարարություններ

Բջջային գովազդը սոցիալական ցանցում հայտնվել է 2012 թվականի մարտին։