Ինչպե՞ս տեղծել պանորամա Instagram–ում

Instagram-ը նկարների չափերի սահմանափակում ունի, որը կարելի է շրջանցել փոքրիկ խորամանկությաբ և տեղադրել գեղեցիկ համայնապատկերներ:

Պանորամային լուսանկարներ տեղադրելն այնքան էլ բարդ չէ: Կարող եք ստեղծել մի քանի նկարից բաղկացած հրապարակում։ Instagram-ում այդպիսի հրապարակում կարելի է կատարել ինքնուրույն՝ սեփական ձեռքով կամ էլ օգտագործել հատուկ հավելվածներ, որոնք կհեշտացնեն գործընթացը, ընդ որում`  խնայելով ժամանակը:

 

Համպայնապատկերներ`  սմարթֆոնի խցիկով

Սա փոքր ինչ բարդ, բայց իրագործելի տարբերակ է։ Նոր սերնդի սմարթֆոնների տեսախցիկներն օժտված են այս հնարավորությամբ: Որպեսզի լուսանկարը հաջող ստացվի կարելի է նաև շտատիվն օգտագործել : Նկարելուց հետո պետք է ուղղակի դրանք խմագրիչով կտրել ու տեղադրել իսնտագրամում:Ահա և վերջ՝ պանորաման պատրաստ է։

Պանորամա  հավելվածների միջոցով

Պանորամա ստեղծելու ընթացքը հնարավոր է հեշտացնել հավելվածների շնորհիվ: Օգնության են գալիս  iOS համակարգի համար նախատեսված Swipeable և Android-ի համար՝ InSwipe անվճար հավելվածները:

Swipeable

Բավական հեշտ գործածվող  հավելված է: Հարկավոր է սմարթֆոնից ընտրել 360° նկարը և հավելվածն ինքը  կբաժանի այն համապատասխան մասերի։ Հասանելի են նաև ֆիլտրերը:

InSwipe

Գործառույթներով նման է նախորդին։  Այստեղ կարող եք ընտրել և փոխել նկարի մասշտաբը և  ֆիլտրեր ավելացնել։

Եթե դուք ֆոտոդարանի՝ Ինստագրամի սիրահար եք, ապա ձեզ հաստատ դուր կգան Համայնապատկերային նկարները։ Դրանք տպավորիչ են` Instagram-ում։