ներկայացվել են Meizu 15–ը, 15 Plus–ը և M15–ը

Meizu  ընկերությունը ներկայացրել է միանգամից 3 նոր մոդել`  Meizu 15, 15 Plus և M15։  Meizu 15–ը արտաքնապես կարելի է հաճելի համարել, կորպուսը մետաղից է։ Մոդելը հասանելի է սև և սպիտակ գույներով։   Meizu 15–ը կշռում է 152 գրամ, իսկ հաստությունը`   7,25 մմ է։

Դիմային տեսախցիկի վրա տեղեադրված են ստերեոդինամիկներ, այն 20 մգպ է, իսկ էկրանը 5.46 դյույմ FHD SuperAMOLED։ Ի դեպ` դիսփլեյի հեղինակը հարավկորեական Samsungճն էԼ

Meizu 15 Plus–ը ստացել է 5,95 դյույմ անալոգային էկրան , բայց   2K թույլտվությամբ։

Դիմային վահանակի վրա տեղադրված է «Տուն» կոճակը, որը հիշեցնում է Apple–ի սմարթֆոնները։ Կոճակում տեղադրված է նաև մատնահետքի սքաներ, որը գաջեթը արգելափակումից հանում է ընդամենը 0.008 վայրկյանում։

 

Շնորհանդեսի ժամանակ Meizu ընկերությունը հայտնել է, որ Samsung–ի, Qualcomm–ի և   MediaTek–ի հետ համագործակցությունը շարունակական է լինելու։ Ապացույցն այն է, որ  Meizu 15–ը ստացել է  Snapdragon 660 պրոցեսոր, իսկ  15 Plus–ը` Exynos 8890։ Բացի այդ Meizu 15 –ը ստացել է  4 գբ ОЗУ և 128 գբ ֆլեշ–հիշողություն։

 

Ընկերությունը այս մոդելներում ուշադրություն է դարձրել տեսախցիկներին։

Meizu 15 և 15 Plus–ը ունեն 12 մգպ հիմնական տեսախցիկ։ Երկու մոդելն էլ ունեն օպտիկական ստաբիլիզացիա։

Շնորհանդեսի ժամանակ բեմ դուրս եկավ National Geographic–ի ներկայացուցիչը և ցուցադրեց   Meizu 15–ով արված մի քանի լուսանկար։

Meizu 15 Plus վաճառվելու է 476 долларов, իսկ   128 գբ տարբերակը`  կարժենա 523 դոլար։ Ընկերությունը նար ցուցադրել է Meizu M15,  բայց չի հայտնել մոդելի տեխնիկական բնութագրերի մասին։ Այն կարելի է գնել 296 դոլարով;